• English
  • Հայերեն
  • Русский
Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ղազախստան
    • Ղրղզստան
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՂՐՂԶՍՏԱՆ
  • Կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիների համար

Աստանայում քննարկվել են հայ-ղազախստանյան տնտեսական համագործակցության հարցեր  

22 նոյեմբերի, 2023

 

Աստանայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը ս․թ․ նոյեմբերի 20-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարար Արման Շակկալիևը։

Կայացած հանդիպման ընթացքում «Հայաստան-Ղազախստան» խորհրդարանական Բարեկամության խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Ղազախստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն, ինչպես նաև կառավարության կողմից իրականացվող ջանքերը՝ միտված տրանսպորտային և լոգիստիկ հնարավորությունների դիվերսիֆիկացմանն ու Ղազախստանի տարանցիկ ներուժի ավելացմանը։

Հանդիպմանն ընդգծվել է Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրատնտեսական հարաբերություններին նոր լիցք հաղորդելուն, ինչպես նաև փոխադարձ մատակարարումների օպտիմալ ուղիների մշակմանը միտված համատեղ ջանքերի կարևորությունը։ Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնված  «Խաղաղության խաչմերուկ» կոնցեպտի հիմնական դրույթները։

Անդրադառնալով երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման հարցին՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի կողմից կարևորվել է գործնական քայլերի համաձայնեցման ակտիվացումը, որոնք հնարավորություն կընձեռեն փոխադարձ առևտրում ընդլայնել վերջինիս ծավալն ու տեսականին։

 

Ս․թ․ նոյեմբերի 21-ին Ազգային ժողովի պատվիրակությունը ծանոթացել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի /ԱՄՖԿ/ գործունեության հետ, որն առաջարկում է թե՛ տարածաշրջանային  միջազգային ֆինանսական կենտրոնների հաջողակ փորձառությունն ու տեխնոլոգիաներն, այնպես էլ՝ ԱՄՖԿ Դատարանի և Վճռաբեկ դատարանի միջոցով, ներդրումների ներգրավման ու պաշտպանության համար տրամադրում է համապարփակ իրավական ռեժիմ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Ղազախստան, ք. Աստանա, 010000,
Եսիլի շրջ., Կոմսոմոլսկի թղմ.,
Մարիամ Ժագորքըզի փ., տուն 13
Հեռ.` +7 71 72 95 41 15, +7 71 72 48 80 56

Ղազախստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: